Մնացորդներ

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ > Գործընկերներ >

Մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործընկերներ բաժնի մնացորդներ հաշվետվությունը հնարավորություն է տալիս տեսնել գործընկերների մնացորդները նշված ամսաթվի դրությամբ։

 

WebVersion.Partners.Remains

 

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման  հնարավորությունը,ինչպես նաև սորտավորել ըստ սյուների: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ:

Գործընկերների խումբ

Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները:

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3- ԱԴՄ-ով և արտարժույթով:

Հաշվի բաժնի պատկանելիություն

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային , 3 - Բոլորը:

 

Մանրամասներ կոճակը` WebVersion.Details սեղմելով կարելի է տեսնել գործընկերոջ տեղեկատուի տվյալները։

 
WebVersion.Partners.Remain2

 

Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։

Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։

 

WebVersion.ShowRows

Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` WebVersion.ExcelExport կոճակով։