Հաշվետվությունում ընդգրկվում են առկա նյութական արժեքների ցուցակը նշված ամսաթվի դրությամբ:
Հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը,ինչպես նաև սորտավորել ըստ սյուների: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է, լրացվում է այն ամսաթիվը, որի դրությամբ անհրաժեշտ է ստեղծել հաշվետվությունը: |
Պահեստ |
Լրացվում է պահեստը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ պահեստում նշված ամսաթվին առկա նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում նշված ամսաթվին առկա նյութական արժեքների տվյալները: |
Խումբ |
Լրացվում է նյութական արժեքի խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ խմբին պատկանող նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր խմբերի նյութական արժեքների տվյալները: |
Նյութական արժեք |
Նշվում է նյութական արժեքի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կընդգրկի միայն այդ նյութական արժեքի տվյալները, հակառակ դեպքում`բոլոր նյութական արժեքների տվյալները: |
Ըստ տարբեր հաշիվների |
Ընտրելու դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր հաշիվների: |
Հաշիվ |
Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: Դաշտն ակտիվ է, երբ նշված է Ըստ տարբեր հաշիվների հայտանիշը: |
Նվազագույն քանակներ |
Այստեղ կարելի է նշել հետևյալ` 1 - Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները, 2 - Ցույց տալ բոլորը: Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են այն նյութական արժեքները, որոնց համար լրացված է Նվազագույն քանակ դաշտը և տվյալ պահին այդ ապրանքի առկայությունը նշված նվազագույն քանակից քիչ է, ինչպես նաև ցուցադրվում են առավելագույն և պատվիրման քանակությունները։ Ցույց տալ բոլորը ընտրելու դեպքում հաշվետվությունում ընդգրկվում են բոլոր նյութական արժեքները և հաշվետվությանն ավելանում են նվազագույն, առավելագույն և պատվիրման քանակները: |
Ցույց տալ վաճառքի գինը |
Նշվում է նյութական արժեքի վաճառքի գինը: Այստեղ կարելի է նշել հետևյալ գների տեսակները` 1 - Մեծածախ գին դրամով, 2 - Մանրածախ գին դրամով: Ընտրելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև վաճառքի գներն ու վաճառքի գումարները: |
Ցույց տալ ԱԱՀ-ի գումարները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են միավորի ԱԱՀ և գումար ԱԱՀ սյուները։ |
Ցույց տալ նաև 0 պարունակող տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են նաև այն նյութական արժեքները, որոնց քանակը կամ գումարը զրո է: |
Մանրամասներ կոճակը` սեղմելով կարելի է տեսնել նյութական արժեք տեղեկատուի տվյալները։
Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։
Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։
Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` կոճակով։