Գործողություններ

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ > Նյութական արժեքներ >

Գործողություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս մատյանում ընդգրկվում են համակարգում գրանցված այն գործողությունները, որոնք առընչվում են նյութական արժեքների հետ:
 

WebVersion.Materials.Operations

 

Հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման  հնարավորությունը,ինչպես նաև սորտավորել ըստ սյուների: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Սկիզբ ամսաթիվ\Վերջ ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում:

Պահեստ

Լրացվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր պահեստների:

Խումբ

Լրացվում է նյութական արժեքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի նյութական արժեքների:

Նյութական արժեք

Լրացվում է նյութական արժեքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր նյութական արժեքների:

Հաշիվ

Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները:

 
Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։

Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։

 

WebVersion.ShowRows

Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` WebVersion.ExcelExport կոճակով։