Շրջանառություն

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ > Հաշվապահություն >

Շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Շրջանառություն հաշվետվությունը նախատեսված է որևէ հաշվի կամ հաշիվների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար:
 

WebVersion.Accounting.TurnOver

 

Շրջանառություն հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Սկզբի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվի միայն այդ ամսաթվից հետո գրանցված շրջանառությունը:

Վերջի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվի մինչև այդ ամսաթիվը գրանցված  շրջանառությունը:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվի այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների հետ կապված շրջանառությունը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` ԱԴՄ-ով, Արտարժույթով կամ ԱԴՄ-ով և  Արտարժույթով:

Հաշվի պատկանելիության բաժին

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` Հաշվեկշռային, Արտահաշվեկշռային կամ Բոլորը:

Ցույց տալ միայն վերջին մակարդակի հաշիվները

Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն վերջին մակարդակի հաշիվները:

Ցույց տալ գործընկերներին

Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև գործընկերների տվյալները:

Ցույց տալ զրոյական տողերը

Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հաշիվները:

 

Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։

Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։

 

WebVersion.ShowRows

Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` WebVersion.ExcelExport կոճակով։