Հաշվապահություն բաժնի վրա սեղմելով բացվում է Մնացորդներ էջը, որտեղ երևում են հաշիվների մնացորդները նշված օրվա վերջի դրությամբ:
Մնացորդների հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Հաշիվ |
Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Նշվում է հաշվետվության արժույթը` ԱԴՄ-ով, Արտարժույթով կամ ԱԴՄ-ով և Արտարժույթով: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հաշիվները: |
Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։
Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։
Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` կոճակով։