Գործառնություններ

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ > Հաշվապահություն >

Գործառնություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործառնություններ հաշվետվությունում ներառվում են որևէ հաշվի կամ հաշիվների հետ կապված գործառնությունները:

 

WebVersion.Accounting.Entries

 

Շրջանառություն հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Սկզբի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված գործառնությունները:

Վերջի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված գործառնությունները:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների հետ կապված գործառնությունները:

Գործընկեր

Նշվում է գործառնություններում մասնակցող գործընկերոջ կոդը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Փաստաթղթի տեսակ

Նշվում է փաստաթղթի տեսակը: Մատյանում կընդգրկվեն նշված փաստաթղթերի տեսակի գործառնությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր գործառնությունները:

Ցույց տալ արժույթները

Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն նաև արժույթները: Ոչ-ի դեպքում կարտացոլվեն միայն ԱԴՄ-ով գումարները։

Ցույց տալ գործընկերներին

Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև գործընկերների տվյալները:

 
Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։

Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։

 

WebVersion.ShowRows

Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` WebVersion.ExcelExport կոճակով։