ՆԱ գույքագրման մատյան

Ուղղորդիչ:  Պահեստ > Հաշվետվություններ >

ՆԱ գույքագրման մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս հաշվետվությունը նախատեսված է Նյութական արժեքների գույքագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.  

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գույքագրման փաստաթղթերը, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում:

Պահեստ

Լրացվում է պահեստը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նշված ժամանակահատվածում միայն այդ պահեստի գույքագրման փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր պահեստների գույքագրումները:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն բոլոր փաստաթղթերը:

Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է փաստաթուղթը Խմբագրել (CTRL+E), Դիտել տպելու ձևը (F5), Հեռացնել (CTRL+D) կամ դիտել Պատմությունը (CTRL+H):