Կոմպլեկտավորման ամփոփ հաշվետվություն

Ուղղորդիչ:  Պահեստ > Հաշվետվություններ >

Կոմպլեկտավորման ամփոփ հաշվետվություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Այս հաշվետվությունը նախատեսված է նշված ժամանակահատվածում կոմպլեկտավորված նյութական արժեքների և դրանց բաղադրամսերի վերաբերյալ տեղեկատվության արտացոլման համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում:

Կոմպլեկտ

Լրացվում է Նշվում է Կոմպլեկտը, որի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի:

 

Հաշվետվությունը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Սյուն

Նշանակություն

Կոդ

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի կոդը:

Անվանում

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի անվանումը:

Չափման միավոր

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի չափման միավորը:

Քանակ

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի քանակը:

Գին դրամով

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի Գինը դրամային արտահայտությամբ:

Ինքնարժեքի գումար

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի Ինքնարժեքը:

Կոմպլեկտ

Դրոշակը դրվում է կոմպլեկտ հանդիսացող նյութական արժեքների դեպքում:

Տեսակ

Նշվում է Տեսակը` նյութական արժեք կամ ծառայություն:

Խումբ

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի համապատասխան խումբը:

Խմբի անվանում

Լրացվում է կոմպլեկտի կամ բաղադրամասի խմբի անվանումը: