Մատյանում արտապատկերվում են տեղափոխման փաստաթղթերը: Այս մատյանի դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և’ սևագիր, և’ գրանցված փաստաթղթերը: |
Բերել գործառնությունները |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում կերևան նաև փաստաթղթում գրանցված գործառնությունները։ |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Սերիա և համարս |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: Այս դաշտը կարելի է լրացնել ձեռքով կամ ավտոմատ` օգտվելով Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրում գործողությունից: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Դուրս գրման ա/թ |
Փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Փաստաթղթի ներքին սիստեմային համար (ISN) |
Փաստաթղթի ներքին սիստեմային համարն է, որը օգտագործվում է դուրս գրված հաշիվները Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգ (e-invoicing) արտահանելու համար։ |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Գրանցված կամ Հեռացված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի, Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ և այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ: |
Գործառնություն |
Դրոշակ է, որը ցույց է տալիս տվյալ փաստաթղթի գործառնությունների գրանցված լինելը: |
Դուրս գրման եղանակ |
Տվյալ Տեղափոխման փաստաթղթի դուրս գրման եղանակն է: Դուրս գրման եղանակը կարող է լինել էլեկտրոնային կամ թղթային: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ:
•Գեներացնել գործառնություններ. գեներացվում են հաշվապահական ձևակերպումները փաստաթղթում և դրույթներում լրացված արժեքների հիման վրա:
•Հաշվետվություններ. բացվում է ՆԱ գործողությունների մատյան հաշվետվությունը նշված փաստաթղթի համար:
•Տեղաշարժի փաստաթղթերը արտահանել e-Invoicing. բացվում է դիալոգ պատուհան, որտեղ Արտահանել դաշտում 1.e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում Տեղափոխման փաստաթղթերն արտահանվում են անմիջապես e-Invoicing համակարգ, 2.e-Invoicing(ուղիղ կապ) նշելու դեպքում Տեղափոխման փաստաթղթերն արտահանվում են նախկին e-Invoicing համակարգ, 3.e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում փաստաթղթերն արտահանվում են XML ֆորմատով, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի e-Invoicing ծրագիր:
•Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին. e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարները վերագրվում են համապատասխան ՆԱ տեղաշարժ փաստաթղթերի համարներին:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել CTRL+R սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: