Էջի կարգավորում դիալոգ պատուհանի միջոցով
Տպելու դրույթների խմբագրման պատուհանը բացելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•կտտացնել գործիքների վահանակում գտնվող Page Setup կոճակը,
•File ցանկից ընտրել Page Setup... հրամանը:
Կբացվի Page Setup դիալոգ պատուհանը:
Այս պատուհանում կարելի է կատարել հետևյալ գործողութունները.
•փոխել էջի ուղղվածություննը (Երկայնքով-Portrait կամ Լայնքով-Landscape)
•ընտրել էջի չափը,
•փոխել լուսանցքները:
Լուսանցքների կարգավորում դիալոգ պատուհանի միջոցով
Էջի լուսանքները կարելի է փոխել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
•մուտքագրել դրույթների կարգավորման պատուհանում վերին, ստորին, ձախ և աջ լուսանցքների արժեքները,
•մկնիկով լուսանցքը քաշել և բաց թողնել: Այս գործողությունը կատարելու համար սլաքը մոտեցնել լուսանքի կետավոր գծին: Երբ սլաքի նշանը դառնա , լուսանցքը տեղափոխել: