Անցում առաջին, նախորդ, հաջորդ կամ վերջին էջին
Անհրաժեշտ էջին անցում կատարելու համար կարելի է օգտագործել պատուհանի ուղղաձիգ ոլորագոտին կամ գործիքների վահանակում գտնվող կոճակները: Կոճակները թույլ են տալիս անցնել առաջին, նախորդ, հաջորդ կամ վերջին էջին:
Տեղեկություն էջերի վերաբերյալ
Կարգավիճակի վահանակի ձախ անկյունում ցուցադրվում են ընթացիկ էջի համարը և բոլոր էջերի թիվը:
Էջանիշերի կիրառում
Եթե դիտելու ձևը ունի էջանիշեր, ապա անհրաժեշտ էջին անցում կատարելու համար կարել է կիրառել Document Map պատուհանը:
Document Map պատուհանը ցուցադրելու կամ թաքցնելու համար սեղմեք գործիքների վահանակում գտնվող կոճակը:
Էջանիշով անհրաժեշտ բաժին անցում կատարելու համար սեղմեք Document Map պատուհանում համապատասխան էջանիշը:
Էջերի ցուցադրման տարբերակներ
Ամբողջական ցուցադրում
Այս ռեժիմը թույլ է տալիս ցուցադրել էջի ամբողջական պատկերը, երբ փոխվում են դիտման պատուհանի չափը, փաստաթղթի էջը և անցում է կատարվում բազմակի էջերի դիտման ռեժիմին:
Ամբողջական ցուցադրամ ռեժիմին անցնելու համար View ցանկից պահեք Page Layout բաժնի վրա և ընտրեք Facing կետը:
Շարունակական ցուցադրում
Այս ռեժիմը թույլ է տալիս էջերը թերթելիս ցուցադրել տվյալների շարունակական պատկերը:
Շարունակական ցուցադրման ռեժիմին անցնելու համար View ցանկից պահեք Page Layout բաժնի վրա և ընտրեք Continuous կետը:
Անհրաժեշտ Էջին անցնելու կամ պատուհանից դուրս մնացած հատվածները տեսնելու համար կարելի է օգատգործել Hand Tool միջոցը: Այն ակտիվացնելու համար սեղմեք գործիքների վահանակում գտնվող կոճակը: Այժմ մկնիկի ձախ ստեղնը սեղմելիս նշիչը կդառնա : Քաշեք մկնիկի նշիչը էջը թերթելու համար: