Տպել դիալոգ պատուհանի միջոցով
Փաստաթուղթը կամ հաշվետվության ձևը տպելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•կտտացնել գործիքների վահանակում գտնվող Print կոճակը,
•սեղմել CTRL+P ստեղների համադրությունը,
•File ցանկից ընտրել Print... հրամանը:
Կբացվի Print դիալոգ պատուհանը:
Կարգավորեք տպման համար անհրաժեշտ դրույթները և սեղմեք Print կոճակը:
Տպել լռությամբ օգտագործվող տպիչով
Փաստաթուղթը կամ հաշվետվության ձևը լռությամբ օգտագործվող տպիչով տպելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•կտտացնել գործիքների վահանակում գտնվող Quick Print կոճակը,
•File ցանկից ընտրել Print հրամանը:
Նշում |
Եթե էջի լուսանցքները տպվող տարածքից դուրս են, ապա կհայտնվի One or more margins are set outside the printable area of the page. զգուշացման հաղորդագրությունը: Եթե տպիչն ապահովում է սահմանված լուսանցքները, ապա սեղմեք Yes շարունակելու համար: |