Պայմանական ձևաչափումը հնարավորություն է տալիս ընդգծել ցուցակի այն արժեքները, որոնք բավարարում են որոշակի պայմանների, օրինակ գունավորել այն արժեքները, որոնք մեծ են 100-ից, գունավորել այն դաշտերը, որտեղ գրված է "Գրանցված" տեքստը և այլն: Այս գործիքը հնարավորություն է տալիս տեսնել նաև թվային արժեքների համեմատական պատկերը` օգտագործելով սյունակային ձևաչափում, գունային ձևաչափում և պատկերակներ: Պայմանական ձևաչափումը դինամիկ է, այսինքն տվյալները փոփոխվելու դեպքում ձևաչափումը ավտոմատ կարգավորվում է Թարմացնել կոճակի միջոցով:
Համակարգում կարելի է օգտագործել պայմանական ձևաչափման բազմաթիվ կոմբինացիաներ: Նկարագրենք դրանցից մի քանիսը:
Ընդգծել կրկնվող արժեքները
Սյան կրկնվող արժեքները ընդգծելու համար մկնիկը պահել սյան անվան վրա, կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Պայմանական ձևաչափում > Գունավորման պայմաններ > Ունիկալ/կրկնվող.
Բացվող պատուհանում ընտրել այն գույնը, որով ընդգծվելու են կրկնվող արժեքները և սեղմել կատարել.
Սյան ձևաչափումը կատարված է և կրկնվող արժեքները ընդգծված են կարմիրով: Կտտացնել սյան վերնագրի վրա դրանք իրար տակ դասավորելու համար.
Ընդգծել 10 մեծագույն արժեքները
Սյան 10 մեծագույն արժեքները ընդգծելու համար մկնիկը պահել սյան անվան վրա, կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Պայմանական ձևաչափում > Մեծագույն/Փոքրագույն > Մեծագույն 10 արժեքները: Նման եղանակով կարելի է ընդգծել նաև փոքրագույն 10 արժեքները, մեծագույն 10%-ը, փոքրագույն 10%-ը, միջինից բարձր կամ միջինից ցածր արժեքները.
Բացվող պատուհանում ընտրել այն գույնը, որով ընդգծվելու են 10 մեծագույն արժեքները: Ընդգծվող արժեքների քանակը, տվյալ դեպքում` 10, կարելի է փոփոխել վերև/ներքև սլաքներով: Սեղմել կատարել.
Սյան ձևաչափումը կատարված է և 10 մեծագույն արժեքները ընդգծված են կարմիրով.
.