Փնտրել տրված պայմանին բավարարող տողը
Ամբողջ ցուցակով որևէ տվյալ փնտրելու համար սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Փնտրել կոճակը և հայտնված փնտրման տողում մուտքագրել փնտրվող արժեքը: Այդպիսի տողի առկայության դեպքում այն դառնում է ընթացիկ (նշիչը տեղափոխվում է նրա վրա): Փնտրման տողը կարելի է կանչել նաև սեղմելով CTRL+F ստեղները:
Փնտրման դաշտով մեկից ավելի բառ միաժամանակ փնտրելու համար` արժեքն անհրաժեշտ է գրել չակերտների մեջ: