Հաշվետվություններում ցուցակի տեսքը կարելի է պահպանել ձևանմուշի ձևով:
Ցուցակի տողերի դասավորությունը, խմբավորումը, ֆիլտրերը, ցուցադրվող սյուները պահպանելով կարելի է ձևավորել հաշվետվության տեսք, պահպանել այն և օգտագործել հետագայում: Հաշվետվության տեսքերի ձևավորելուց հետո պահպանման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
•Ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Հաշվետվության տեսք հրամանի Հիշել կետը.
•Լրացնել հաշվետվության տեսքի անվանումը.
•Սեղմել Կատարել կոճակը:
Արդեն հիշված հաշվետվության տեսքը ընտրելու համար.
• Ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Հաշվետվության տեսք հրամանի Բեռնել կետը.
•կամ Արագ հասանելիության վահանակի Բեռնել հրամանը.
•Բացված դիալոգ պատուհանից ընտրել հիշված տեսքը,
•Սեղմել Կատարել կոճակը:
Հաշվետվության նախնական տեսքին վերադառնալու համար հարկավոր է Արագ ահասանելիության վահանակից կամ Ժապավենի Տվյալներ ներդիրի Հաշվետվության տեսք հրամանից ընտրել Սկզբնական տեսք կետը:
Նախապես հիշված հաշվետվության տեսքերը կարելի է խմբագրել Ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրելով Հաշվետվության տեսք հրամանի Խմբագրել կետը.