Տվյալների ֆիլտրում Ֆիլտր խմբագրման պատուհանի միջոցով
Ֆիլտր խմբագրման պատուհանը օգտագործվում է ֆիլտրի չափանիշը փոխելու համար: Ֆիլտրի չափանիշ ստեղծելու և կարգավորելու համար օգտագործվում են և կոճակները, որոնք ներդրված են ֆիլտր խմբագրման պատուհանում:
Նշում |
Ֆիլտրի խումբը պայմանների համակցություն է միևնույն տրամաբանական գործարկուի միջոցով: Հետևյալ ֆիլտրի պատուհանը պարունակում է պայմանների երկու խումբ միացված կամ տրամաբանական գործարկուով: |
Պայմանի ավելացում
Խմբում պայման ավելացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Ակտիվացնել համապատասխան խմբի որևէ պայման կամ տվյալ խմբի տրամաբանական գործարկուն և սեղմել INSERT կամ ADD(+) ստեղները
•Սեղմել համապատասխան խմբի կոճակը
•Համապատասխան խմբի տրամաբանական գործարկուից ընտրել Ավելացնել պայման հրամանը
Պայմանի հեռացում
Պայմանը հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Ակտիվացնել համապատասխան պայմանը և սեղմել DELETE կամ SUBTRACT(-) ստեղները
•Սեղմել կոճակը
Պայմանների խումբը հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Ակտիվացնել համապատասխան խմբի տրամաբանական գործարկուն և սեղմել DELETE կամ SUBTRACT(-) ստեղները
•Համապատասխան խմբի տրամաբանական գործարկուից ընտրել Հեռացնել խումբը հրամանը
Բոլոր պայմանները հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Ակտիվացնել առաջին տրամաբանական գործարկուն և սեղմել DELETE կամ SUBTRACT(-) ստեղները
•Առաջին տրամաբանական գործարկուից ընտրել Մաքրել բոլորը հրամանը
ֆիլտրի պայմանի սյան փոփոխում
ֆիլտրի պայմանի սյունը փոխելու համար բացել սյան ցուցակը` կատարելով հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Սեղմել ընթացիկ սյան վրա
•Ակտիվացնել ընթացիկ սյունը TAB ստեղնի միջոցով և սեղմել SPACE ստեղնը
Այնուհետև բացված ցուցակից ընտրել համապատասխան սյունը:
ֆիլտրի պայմանի գործարկուի փոփոխում
ֆիլտրի պայմանի գործարկուն փոխելու համար բացել գործարկուի ցուցակը` կատարելով հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Սեղմել ընթացիկ գործարկուի վրա
•Ակտիվացնել ընթացիկ գործարկուն TAB ստեղնի միջոցով և սեղմել SPACE ստեղնը
Այնուհետև բացված ցուցակից ընտրել համապատասխան գործարկուն:
Պայմանի արժեքի խմբագրում
•Պայմանի արժեքը խմբագրելու համար սեղմել Արժեք դաշտի վրա և մուտքագրել տեքստը,
•Խմբագրվող բջիջը փակելու համար սեղմել ENTER ստեղնը
•Փոփոխությունը չեղյալ համարելու համար սեղմել ESC ստեղնը:
Արժեքների համեմատում
Որպես ֆիլտրման պայման` տարբեր դաշտերի արժեքները համեմատելու համար անհրաժեշտ է
•սեղմել կոճակը
•ընտրել համեմատվող սյան անվանումը,
•նշել չափանիշը: