Հաշվետվությունում ընդգրկվում են արագամաշ առարկաների շրջանառությունը նշված ժամանակահատվածում: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն արագամաշ առարակաների շրջանառությունը նշված ժամանակահատվածում: |
Գտնվելու վայր |
Լրացվում է կառուցվածքային ստորաբաժանումը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների: |
Նյութ. պատասխ. անձ |
Լրացվում է նյութապատասխանատու անձի կոդը, ում համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր նյութապատասխանատու անձանց: |
Արագամաշ առարկա |
Լրացվում է արագամաշ առարկայի խումբը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Խումբ |
Լրացվում է արագամաշ առարկայի խումբը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Դրոշակը միացնելու դեպքում արագամաշ առարկաներն հաշվետվությունում երևում են բացված ըստ խմբաքանակների: Հաշվետվությանն ավելանում է մուտքի փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն: |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Նյութական արժեք և 4 - Հաշիվ: |
Այս հաշվետվության տողերը նշված ժամանակահատվածում արագամաշ առարկաների շրջանառություններն են և պարունակում են հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Արագամաշ առարկայի կոդը: |
Անվանում |
Արագամաշ առարկայի անվանումը: |
Ստորաբաժանում |
Կառուցվածքային ստորաբաժանման կոդը: |
Ընդունեց |
Նյութապատասխանատու անձի կոդը: |
Անվանում |
Նյութապատասխանատու անձի անվանումը: |
Չափման միավոր |
Արագամաշ առարկայի չափման միավորը: |
Սկզբ. մն. քանակ |
Արագամաշ առարկայի քանակային մնացորդը նշված ժամանակահատվածի սկզբում: |
Սկզբ. մն. գումար |
Արագամաշ առարկայի գումարային մնացորդը նշված ժամանակահատվածի սկզբում: |
Մուտք |
Արագամաշ առարկայի մուտքի քանակը նշված ժամանակահատվածում: |
Մուտքի գումար |
Արագամաշ առարկայի մուտքի գումարը նշված ժամանակահատվածում: |
Ելք |
Արագամաշ առարկայի ելքի քանակը նշված ժամանակահատվածում: |
Ելքի գումար |
Արագամաշ առարկայի ելքի գումարը նշված ժամանակահատվածում: |
Վերջ. մն. քանակ |
Արագամաշ առարկայի քանակային մնացորդը նշված ժամանակահատվածի վերջում: |
Վերջ. մն. գումար |
Արագամաշ առարկայի գումարային մնացորդը նշված ժամանակահատվածի վերջում: |
Հաշիվ |
Արագամաշ առարկայի հաշիվը: |
Խումբ |
Արագամաշ առարկայի խումբը: |
Բնութագիր |
Արագամաշ առարկայի բնութագիրը: |
Մուտքի ա/թ |
Արագամաշ առարկայի մուտքի ամսաթիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Մատակարար |
Արագամաշ առարկայի մատակարարի կոդը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Անվանում |
Արագամաշ առարկայի մատակարարի անվանումը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի տեսակ |
Արագամաշ առարկայի մուտքի փաստաթղթի տեսակը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի համար |
Արագամաշ առարկայի մուտքի փաստաթղթի համարը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |