Հաշվետվությունում ընդգրկվում են ընթացիկ առկա արագամաշ առարկաների ցուցակը: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գրանցման ամսաթիվը: |
Գտնվելու վայր |
Լրացվում է կառուցվածքային ստորաբաժանումը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ կառուցվածքային ստորաբաժանման մեջ ընթացիկ առկա արագամաշ առարկաների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում ընթացիկ առկա արագամաշ առարկաների տվյալները: |
Նյութ. պատասխ. անձ |
Լրացվում է նյութապատասխանատու անձի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ աշխատակցի պատասխանատվությանը հանձնված ընթացիկ առկա արագամաշ առարկաների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր աշխատակիցների պատասխանատվությանը հանձնված ընթացիկ առկա արագամաշ առարկաների տվյալները: |
Խումբ |
Լրացվում է արագամաշ առարկայի խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ խմբին պատկանող արագամաշ առարկաների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր խմբերի արագամաշ առարկաների տվյալները: |
Արագամաշ առարկա |
Լրացվում է արագամաշ առարկայի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կընդգրկի միայն այդ արագամաշ առարկայի տվյալները, հակառակ դեպքում`բոլոր արագամաշ առարկաների տվյալները: |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Դրոշակը նշելու դեպքում արագամաշ առարկաները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ մուտքի խմբաքանակների: |
Ցույց տալ նաև 0 պարունակող տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են նաև այն արագամաշ առարկաները, որոնց քանակը կամ գումարը զրո է: |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթախմբերի հանրագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Նյութական արժեք և 4 - Հաշիվ: |
Այս հաշվետվության տողերն ընթացիկ ամսաթվին առկա արագամաշ առարկաներն են և պարունակում են հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Արագամաշ առարկայի կոդը: |
Անվանում |
Արագամաշ առարկայի անվանումը: |
Չափման միավոր |
Արագամաշ առարկայի չափման միավորը: |
Գտնվելու վայր |
Կառուցվածքային ստորաբաժանման կոդը: |
Անվանում |
Գտնվելու վայրի անվանումը: |
ՆՊԱ կոդ |
Նյութապատասխանատու անձի կոդը: |
ՆՊԱ անվանում |
Նյութապատասխանատու անձի անվանումը: |
Գին դրամով |
Արագամաշ առարկայի ընթացիկ գինը դրամով: |
Քանակ |
Արագամաշ առարկայի ընթացիկ քանակը: |
Գումար |
Արագամաշ առարկայի գումարը: |
Հաշիվ |
Արագամաշ առարկայի հաշիվը: |
Խումբ |
Արագամաշ առարկայի խումբը: |
Բնութագիր |
Արագամաշ առարկայի բնութագիրը: |
Մուտքի ա/թ |
Արագամաշ առարկայի մուտքի ամսաթիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Մատակարար |
Արագամաշ առարկայի մատակարարի կոդը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը։ |
Անվանում |
Արագամաշ առարկայի մատակարարի անվանումը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի տեսակ |
Արագամաշ առարկայի մուտքի փաստաթղթի տեսակը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի N |
Արագամաշ առարկայի մուտքի փաստաթղթի համարը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Հաշվետվության վրայից բացվում է կոնտեքստային ցանկ Ստեղծել փաստաթուղթ հրամանով, որի միջոցով կարելի է ստեղծել Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ կամ Շահագործվող ԱԱ-ների լուծարում տեսակի փաստաթղթեր: