Դրոշմանիշային վճարների սանդղակի տեղեկատուն է:
Դրոշմանիշային վճարների սանդղակ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբնական գումար |
Այս դաշտի արժեքը հավասար է նախորդ տողի վերջնական գումարին և խմբագրման ենթակա չէ: Առաջին տողի համար այն զրո է: |
Վերջնական գումար |
Լրացվում է վերջնական գումարը: Այս դաշտի արժեքը մեծ պետք է լինի Սկզբնական գումար դաշտի արժեքից: |
Վճար |
Լրացվում է նշված միջակայքում դրոշմանիշային վճարի չափը: Յուրաքանչյուր հաջորդ տողի վճարը պետք է մեծ լինի նախորդ տողում լրացված վճարից: |
Սովորաբար նմանատիպ սանդղակները օրենքում սահմանվում են հետևյալ կերպ. օրինակ` մինչև 100 000 դրամը ներառյալ 1500 դրամ: Դրոշմանիշային վճարների սանդղակում համապատասխան տողը կունենա այս արժեքները.
Սկզբնական գումար - 0
Վերջնական գումար - 100 000
Վճար - 1500