Նյութական արժեքներ բաժինը նախատեսված է Նյութական արժեքների առկայությանը և շարժին հետևելու համար։ Ցանկում արտացոլվում են նյութական արժեքների ընդհանուր մնացորդը և գումարը` հաշվարկված մեծածախ վաճառքի գնով, ընթացիկ ամսաթվի դրությամբ։
Նյութական արժեքների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն նյութական արժեքների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր պահեստների: |
Խումբ |
Նշվում է նյութական արժեքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի նյութական արժեքների: |
Նյութական արժեք |
Նշվում է նյութական արժեքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր նյութական արժեքների: |
Հաշիվ |
Նշվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող նյութական արժեքները։ |
Սեղմելով տողի վրա՝ կարելի է տեսնել Նյութական արժեքի առկայությունը՝ բացված ըստ պահեստների նշված ամսաթվի դրությամբ, ինչպես նաև մեծածախ և մանրածախ գները։
Նյութական արժեքի տեղեկատուի տվյալները տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել նշանի վրա։
Հնարավոր է վերլուծել նյութական արժեքի շրջանառությունը` սեղմելով պահեստային մնացորդի վրա, ինչպես նաև կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով հաշվետվություններ` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները: