Աշխատակիցներ բաժինը նախատեսված է աշխատակիցների անձնական տվյալները, ինպես նաև հաշվարկային թերթիկները դիտելու համար։ Հաշվետվության այս պատուհանում արտացոլվում է աշխատակիցների ցուցակը։
Հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով՝ օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը։ Այս հաշվետվության ֆիլտրման դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը․
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում արտացոլվում են այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցները: |
Ցուցակի տեսակ |
Նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար: |
Աշխատակցի տողի վրա սեղմելով կարելի է տեսնել աշխատակցի անձնական տվյալները։ Այս բաժնից հնարավոր է կիրառել աշխատակցին զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամանները:
Աշխատակցի Հաշվարկային թերթիկը տեսնելու համար աշխատակցի վրայից անհրաժեշտ է սեղմել Հաշվարկային թերթիկ հրամանին։
Հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով՝ օգտագործելով ֆիլտրման հնարավորություն։ Այս հաշվետվության ֆիլտրման դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը․
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ընտրվում են ամիսը և տարին: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |