ՀԾ-Հաշվապահ մոբայլ հավելվածը նախատեսված է ՀԾ-Հաշվապահ համակարգի ամպային տարբերակն օգտագործողների համար: Այն հնարավորություն է տալիս օնլայն միանալ ամպային տվյալների պահոցներին և դիտել տվյալներ: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:
Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:
Մոբայլ հավելվածի տեղադրման քայլերը
Ստորև տեղադրված են համապատասխան QR կոդեր, որոնք սկանավորելով կարելի է բեռնել հավելվածը:
Քայլ 1. Ձեր հեռախոսի տեսախցիկի միջոցով սկանավորեք QR կոդը.
Քայլ 2. Հայտնված կոճակի միջոցով անցեք դեպի App Store կամ Play Market.
Քայլ 3. Բեռնեք հավելվածը.
Հավելվածի գլխավոր էջում առանձնացված է 6 հիմնական բաժին.
•Հաշվապահություն բաժնում կարելի է հետևել հաշիվների մնացորդներին և կանչել հաշվի գործառնությունների մատյանը:
•Գործընկերներ բաժնում հնարավորություն է տրված հետևել գործընկերների մնացորդներին և շարժին: Կարելի է դիտել գործընկերոջ կոնտակտային տվյալները և անմիջապես հավելվածից կիրառել զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամաններ:
•Նյութական արժեքներ բաժնում կարելի է դիտել դրանց քանակային մնացորդը` ըստ պահեստների և գործող գներով: Հնարավոր է նաև վերլուծել շարժը:
•Աշխատակիցներ բաժնից բացվում է տեղեկատուն, ցուցադրվում են աշխատակցի անձնական տվյալները, կարելի է նաև կանչել հաշվարկային թերթիկ:
•Փաստաթղթեր բաժինը նախատեսված է համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերը տեսնելու համար:
•e-Invoicing բաժնում նկարագրվում են e-Invoicing համակարգի միջոցով կատարվող գործողությունները և դրանց արդյունքները:
Ցուցանիշներ բաժինը նախատեսված է վերլուծական դիագրամների համար, որոնք օգտակար են կազմակերպության վիճակն ու դինամիկան գնահատելու համար:
կոճակով բացվում է կազմակերպության տվյալները, օգնությունը և այլ կարգավորումները: