Գործընկերներ բաժինը նախատեսված է գործընկերների մնացորդներին և շարժին հետևելու համար: Դեբետային մնացորդները արտացոլվում են դրական, կրեդիտային մնացորդները` բացասական թվերի տեսքով:
Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: |
Հաշիվ |
Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հաշիվները: |
Գործընկերոջ տողի վրա սեղմելով հնարավոր է տեսնել մնացորդը` բացված ըստ հաշիվների:
Հնարավոր է վերլուծել հաշվի շարժը` սեղմելով հաշվի տողի վրա, ինչպես նաև կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով հաշվետվություններ` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները:
Այս բաժնից հնարավոր է կիրառել գործընկերոջը զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամանները: սեղմելով հնարավոր է տեսնել գործընկերոջ կոնտակտային տվյալները` Լրիվ անվանումը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և այլն: