Փաստաթղթեր բաժինը նախատեսված է համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերը տեսնելու համար:
Փաստաթղթերի ցանկը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո ստեղծված փաստաթղթերը: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը ստեղծված վաճառքները: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Գործընկերը |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն մատյանում: Ընդունում է Գրանցված կամ սևագիր, Սևագիր, Գրանցված, Հեռացված արժեքները։ |
Փաստաթղթերում տողի վրա սեղմելով կարելի է ընտրել և դիտել փաստաթղթի տպման տեսքը: Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: