Մատյանում արտացոլվում են նշված ժամանակահատվածում համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգում գրանցված համակարգային մաշվածքի փաստաթղթերը, որոնք ստեղծվել են ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգից ՀԾ-Հաշվապահ 7-ին անցում կատարելիս:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: Մատյանում կընդգրկվեն միայն նշված գույքային համարի հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և’ սևագիր, և’ գրանցված փաստաթղթերը: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվը: |
Օրվա հ/հ |
Օրվա հերթական համարն է: Օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով: |
Գործառնություն |
Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել: Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա կպատկերվի նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է անալիտիկ հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային գործառնություններով:
•Փոխել օրվա հերթական համարը. Փոխվում է փաստաթղթի օրվա հերթական համարը: Կարելի է նաև փաստաթուղթը տեղափոխել օրվա սկիզբ կամ ավարտ:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: