Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգից հեռացված բոլոր փաստաթղթերը՝
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Մատյանում կընդգրկվեն միայն այն փաստաթղթերը, որոնց Ամսաթիվ դաշտի արժեքն ընդգրկվում է նշված ժամանակահատվածում: |
Հեռացման ժամանակահատված |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված ժամանակահատվածում հեռացված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Աշխատակից |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: Մատյանում կընդգրկվեն միայն նշված գույքային համարի հետ կապված փաստաթղթերը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. փաստաթուղթը համակարգից անվերադարձ հեռացվում է:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային գործառնություններով: