Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում փաստաթղթերի գրանցման և խմբագրման վերաբերյալ պատմությունը:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Մատյանում կընդգրկվեն միայն այն փաստաթղթերը, որոնց Ամսաթիվ դաշտի արժեքն ընդգրկվում է նշված ժամանակահատվածում: |
Գործողության ժամանակահատված |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված ժամանակահատվածում կատարված գործողությունները: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Օգտագործող |
Մատյանում կընդգրկվեն միայն տվյալ Օգտագործողի կատարած գործողությունները: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Պատմություն. բերվում է միայն տվյալ փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ պատմությունը: