Պահուստային պատճենները նախատեսված են տվյալների պահոցի (ՏՊ) ընթացիկ վիճակը հիշելու համար, որպեսզի վթարային իրավիճակներում հնարավոր լինի վերականգնել աշխատունակ ՏՊ:
Ցուցակի վրայից բացվում է կոնտեքստային ցանկ, որը բաղկացած է Ավելացնել, Հեռացնել, Հեռացնել նշվածները, Վերականգնել, Արտահանել ֆայլ կամ Dropbox և Ներմուծել ֆայլ կամ Dropbox հրամաններից:
ՏՊ-ի նոր պահուստային պատճեն ստեղծելու համար կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Ավելացնել հրամանը, որից հետո կարտապատկերվի Ստեղծել պատճենը պատուհանը: Այստեղ պետք է ընտրել ՏՊ-ի անվանումը, որը պետք է պատճենել, և լրացնել մեկնաբանությունը:
ՏՊ-ն որևէ պատճենից վերականգնելու համար պետք է ցուցակի համապատասխան տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Վերականգնել հրամանը: Պետք է հաշվի առնել, որ Ձեր տվյալները, որոնք պահվում են ընթացիկ պահոցում, կջնջվեն: Վերականգնման գործողության կատարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալների պահոցի հետ Ձեր միացումը մենաշնորհային է:
ՏՊ-ի որևէ պատճեն ջնջելու համար պետք է ցուցակի համապատասխան տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Հեռացնել հրամանը: Մեկից ավելի պատճեններ խմբային հեռացնելու համար օգտագործվում է Հեռացնել նշվածները հրամանը:
Արտահանել նշվածները հրամանը օգտագործվում է մեկից ավելի պատճեններ խմբային տարբերակով արտահանելու համար։
Արտահանել ֆայլ հրամանով ՏՊ պահուստային պատճենը կարելի է տեղափոխել այլ գրադարան կամ այլ կրիչի վրա: Միևնույն պահուստային պատճենը տարբեր կրիչների վրա պահելը թույլ է տալիս պահպանել տվյալները նույնիսկ համակարգչի լրիվ շարքից դուրս գալու դեպքում:
Արտահանել Dropbox հրամանով ՏՊ պահուստային պատճենը կարելի է ձայնագրել առավել ապահով Dropbox ամպային պահոցում: Dropbox-ի այն հաշիվը, որտեղ ձայնագրվելու են պահուստային պատճենները նախապես նշվում է Դրույթների Համակարգային էջում:
Ներմուծել ֆայլ հրամանով կարելի է համակարգչում, ցանցում կամ արտաքին կրիչի վրա գտնվող ֆայլը տեղափոխել պահուստային պատճենների գրադարան:
Ներմուծել Dropbox հրամանով կարելի է Dropbox-ում գտնվող ֆայլը տեղափոխել պահուստային պատճենների գրադարան:
Տես ավելին`
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում պահուստային պատճենների ստեղծում, տեղափոխում և վերականգնում