Դրույթների Համակարգային էջը նախատեսված է պահուստային պատճեններն ավտոմատ գրանցելու, պատճենների տեղը նշելու և հաշվետվությունների հարցման մեխանիզմը կառավարելու համար:

Այս էջը պարունակում է հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հարցման կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) |
Այս դաշտում նշվում է, թե համակարգն առավելագույնը քանի վայրկյան կարող է հարցումը ուղարկել: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում ձևավորել հաշվետվությունը, ապա հարցման կատարումը կդադարեցվի և կհայտնվի այդ մասին հաղորդագրություն: |
Հաշվետվության հարցման կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) |
Այս դաշտում նշվում է, թե համակարգն առավելագույնը քանի վայրկյան կարող է աշխատել օգտագործողի կողմից կանչված հաշվետվությունը ձևավորելու համար: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում ձևավորել հաշվետվությունը, ապա հարցման կատարումը կդադարեցվի և կհայտնվի այդ մասին հաղորդագրություն: |
Օգտագործել Windows ՕՀ-ի ծանուցումները |
Համակարգում ավտոմատ թարմացվող տեղեկատուների վերաբերյալ ծանուցումների արտացոլման կարգավորումն է: |
Մասնակցել հաճախորդների փորձի բարելավման ծրագրին |
Դրոշակը միացված լինելու դեպքում տվյալների պահոցից ավտոմատ տվյալներ կուղարկվեն և կստացվեն այլ ՀԾ-Համակարգերից: |
Ավտոմատ ստեղծել պահուստային պատճեն յուր. N օրը մեկ |
Եթե այս հայտանիշը նշված է, ապա համակարգ մտնելիս ավտոմատ կստեղծվի պահուստային պատճենը, եթե վերջին պահուստային պատճենի գրանցումից անցել է նշված թվով օրեր: |
Լոկալ պատճենում: Պահուստային պատճեն ստեղծելիս ավտոմատ արտահանել նշված գրադարան |
Դրոշակը միացված լինելու դեպքում |
Ավտոպատճենման դրույթներ: Պարբերականություն |
Համակարգի կողմից ավտոմատ ստեղծվում են պահուստային պատճեններ, որոնք պահվում են Պահուստային պատճենների ցուցակում` սահմանված քանակով: Պատճենների ստեղծման պարբերականությունը կարող է լինել Օրական , Ամսական և Տարեկան: Վերջին պատճենների քանակ պարամետրով սահմանվում է պահվող պատճենների առավելագույն քանակը: |
Ստեղծել պատճեն միայն մուտքի առկայության դեպքում |
Դրոշակը միացված լինելու դեպքում պահուստային պատճենը կստեղծվի միայն համակարգ մուտք գործելու դեպքում: |
Վերականգնել լռությամբ արժեքները |
Այս հրամանով վերականգնվում է նախնական առաջարկվող կարգավորումները: |
Օգտագործող |
Այն էլեկտրոնային հասցեն է, որտեղից ուղարկվելու են էլեկտրոնային նամակներ: |
Գաղտնաբառ |
Օգտագործող դաշտում լրացված էլեկտրոնային հասցեի գաղտնաբառն է: |
Սերվեր |
Այս դաշտում նշվում է SMTP սերվերի հասցեն, օրինակ Google-ի դեպքում`smtp.gmail.com: |
Պորտ |
Նշվում է պորտը, որով աշխատում է սերվերը: |
Նամակի բովանդակություն |
Հաշվարկային թերթիկները էլեկտրոնային փոստով ուղարկելիս կցվող նամակի բովանդակությունն է: |
Հաշվապահի օրացույց |
Դրոշակը միացված լինելու դեպքում օրվա ընթացքում տվյալների պահոց առաջին անգամ մուտք գործելիս կբացվի հաշվապահի օրացույցը: |