Օգտագործվում է ամպային տարբերակով աշխատելու ժամանակ: Համակարգը ցույց է տալիս լիցենզիաների հետ կապված բոլոր ակտիվ կատարվող պրոցեսները: Մատյանի սյուները պարունակում են հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Լիցենզիա |
Օգտագործողին հասանելի լիցենզիայի ունիկալ համարը: |
Կայան |
Նշվում է այն համակարգչի անվանումը, որից հաստատվել է միացում տվյալ լիցենզիային: |
Գրանցված ծրագրերի քանակը |
Նշվում է տվյալ լիցենզիայով գրանցված ծրագրերի քանակը: |
Վերջին թարմացման ամսաթիվ |
Նշվում է այն ամսաթիվը, երբ վերջին անգամ կատարվել է հաշվետվության տվյալների թարմացում: |
IP հասցե |
Նշվում է այն համակարգչի IP հասցեն, որից հաստատվել է միացում տվյալ լիցենզիային: |
Լրացուցիչ տեղեկություն |
Նշվում է միացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: |
Ընթացիկ տողին վերաբերվող գործողություններն են.
•Հեռացնել. Հրամանի միջոցով միացումը փակվում է:
•Դիտել լիցենզիաին կցված ծրագրերը. Ցուցադրվում են ընթացիկ տողի լիցենզիային կցված ծրագրերը:
Ընթացիկ տողի լիցենզիային կցված ծրագրերը հաշվետվությունն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Պրոցեսի ID |
Նշվում է ակտիվ պրոցեսի նույնացուցիչը: |
Տվյալների պահոց |
Նշվում է տվյալների պահոցը, որի հետ աշխատում է լիցենզիային միացած օգտագործողը: |
Օգտագործող |
Տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի անվանումն է: |
Վերջին թարմացման ամսաթիվ |
Նշվում է այն ամսաթիվը, երբ վերջին անգամ կատարվել է հաշվետվության տվյալների թարմացում: |
Սերվեր |
Նշվում են սերվեր համակարգչի տվյալները: |
Տարբերակ |
Նշվում է համակարգի տարբերակը: |