ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում պահուստային պատճենների ստեղծում, տեղափոխում և վերականգնում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում պահուստային պատճենների ստեղծում, տեղափոխում և վերականգնում

Return to chapter overview

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հետ աշխատանքի ընթացքում երբեմն անհրաժեշտ է լինում տվյալները տեղափոխել մեկ համակարգչից մյուսը, օրինակ` գրասենյակի համակարգչից տան համակարգիչ և հակառակը: Տվյալների պահոցի տեղափոխումը իրականացվում է պահուստային պատճեն ստեղծելու և վերականգնելու միջոցով:

Տվյալների պահոցի պահուստային պատճենը ստեղծելու և համակարգչում կամ արտաքին կրիչների վրա հիշելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

1.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգից բացել Պահուստային պատճեններ պատուհանը: Կոնտեքստային ցանկից ընտրել Ավելացնել հրամանը:

 

2.Ստեղծել պահուստային պատճենը դիալոգ պատուհանում ընտրել պահոցը, լրացնել մեկնաբանությունը և սեղմել Կատարել կոճակը:

 

KBArticles.BackUpRestore

3.Պատճենումն ավարտվելուց հետո կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը:
 

KBArticles.BackUpRestore2

 

4.Ընտրել նոր ավելացված պահուստային պատճենի տողը և կոնտեքստային ցանկից սեղմել Արտահանել Ֆայլ հրամանը:

 

KBArticles.BackUpRestore2,3

 

5.Save as պատուհանում ընտրել գրադարանը, որտեղ պետք է հիշվի պահուստային պատճենը և սեղմել Save կոճակը:

 

KBArticles.BackUpRestore3

 

note Նշում

Պահուստային պատճենի ֆայլի անվանումն ունի հետևյալ ֆորմատը` Պահոցի անվանում ՏարիԱմիսՕր ԺամՐոպեՎարկյան.asb:

 

Բարեհաջող արտահանման դեպքում կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը.

 

KBArticles.BackUpRestore4

Պահուստային պատճենը վերականգնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
 

1.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգից բացել Տվյալների պահոցներ պատուհանը: Կանգնել պահանջվող ՏՊ-ի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Վերականգնել հրամանը:

 

KBArticles.BackUpRestore4,5

 

2.Հաստատել վերականգնման գործողությունը` սեղմելով Այո կոճակը:

 

KBArticles.BackUpRestore5

 

3. Վերականգնվող պատճենը կարելի է ընտրել պահուստային պատճենների ցանկից

 

KBArticles.BackUpRestore5,6

 

Համակարգչում կամ արտաքին կրիչի վրա գտնվող ֆայլը ընտրելու համար սեղմել ... կոճակը, Restore պատուհանում ընտրել այն պահուստային պատճենի ֆայլը, որը պետք է վերականգնել և սեղմել Open կոճակը:

 

KBArticles.BackUpRestore12

 

3.Կհայտնվի հաղորդագրություն, որը նախազգուշացնում է այն մասին, որ պահուստային պատճենը վերականգնելիս ՏՊ-ի ընթացիկ տվյալները կհեռացվեն: Սեղմել Այո կոճակը:

 

KBArticles.BackUpRestore7

 

4.Վերականգնման ավարտից հետո կհայտնվի հետևյալ հաղորդագրության պատուհանը:

 

KBArticles.BackUpRestore8

  Վերականգնման գործողությունը կարելի է կատարել նաև պահուստային պատճեններ մատյանից` նախապես ֆայլը մատյան ներմուծելուց հետո:

  Համակարգչում կամ արտաքին կրիչի վրա գտնվող պահուստային պատճենը ցուցակ ներմուծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

1.Ադմինիստրատորի գործիքներ ենթհամակարգից բացել Պահուստային պատճեններ պատուհանը: Կոնտեքստային ցանկից ընտրել Ներմուծել ֆայլ հրամանը:

 

KBArticles.BackUpRestore9

 

2.Import file պատուհանի միջոցով ընտրել պահուստային պատճենի ֆայլը և սեղմել Open կոճակը: