Անալիտիկ խումբ 2-ի մնացորդներ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Հաշվետվություններ > Անալիտիկ հաշվետվություններ >

Անալիտիկ խումբ 2-ի մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Անալիտիկ խումբ 2-ի մնացորդներ հաշվետվությունը նախատեսված է Անալիտիկ խումբ 2-ին պատկանող որևէ հոդվածի կամ հոդվածների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են Անալիտիկ խումբ 1-ի հոդվածների մնացորդները նշված օրվա դրությամբ:

Անալիտիկ խումբ 2

Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի հոդվածը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հոդվածի մնացորդը: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հոդվածների մնացորդները:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ:

Հաշվի պատկանելիության բաժին

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը:

Ցույց տալ անվանումները

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն հոդվածների անվանումները:

Ցույց տալ զրոյական տողերը

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հոդվածները:

Ենթագումարներ

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Անալիտիկ խումբ 2, 2 - Հաշիվ: