Լավագույն վաճառվող միավորների հաշվետվությունը նախատեսված է ամենալավ վաճառված Նյութական արժեքների, Ծառայությունների կամ Հիմնական միջոցների մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ձևավորելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվարկվում են նշված ժամանակահատվածի օրական, ամսական կամ տարեկան մնացորդները: |
Դիագրամի տեսակ |
Ընտրվում է դիագրամի չորս տեսակներից որևէ մեկը ( - սյունակաձև, - գծաձև , - եռաչափ բլիթաձև, - բլիթաձև): |
Տեսակ |
Ընտրվում է վաճառվող միավորի տեսակը` Նյութական արժեք, Ծառայություն կամ Հիմնական միջոց: |
Համեմատման ցուցանիշ |
Ընտրվում է ցուցանիշը, ըստ որի կընտրվեն լավագույն վաճառվող միավորները: Որպես ցուցանիշ կարելի է ընտրել վաճառքի Քանակը, Եկամուտը, Շահույթը կամ Շահույթի %-ը: |
Խումբ |
Ընտրվում է Նյութական արժեքի խումբը: Այս դեպքում հաշվետվությունում ցուցադրվում են ընտրված խմբի նյութական արժեքներից լավագույն վաճառվողները: Դաշտը ակտիվ է, եթե Տեսակ դաշտում ընտրված է նյութական արժեք: |
Լավագույն |
Ընտրվում է լավագույն վաճառվող միավորներից քանիսը ներկայացնել: Հաշվետվությունը կարելի է կազմել առավելագույնը 20 վաճառված միավորի համար: |