Այս գործողությունը նախատեսված է երկու հաշիվների մնացորդները փոխմարելու համար: Գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է Գործողություններ ցանկից ընտրել Հաշիվների փոխմարում գործողությունը: Բացված դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
•Ամսաթիվ
•Հաշիվ 1
•Հաշիվ 2
Հաշիվ 1 և Հաշիվ 2 դաշտերում լրացվում են փոխմարման ենթակա հաշիվները: Որպեսզի կատարվի մնացորդների փոխմարում, անհրաժեշտ է, որ նշված հաշիվները բավարարեն հետևյալ պայմաններին.
•Նշված ամսաթվի դրությամբ հաշիվներից մեկի մնացորդը պետք է լինի դեբետում, մյուսինը` կրեդիտում:
•Հաշիվների մնացորդները պետք է լինեն միևնույն արժույթով:
•Հաշիվներից երկուսն էլ կամ պետք է ունենան հաշվառում ըստ գործընկերների, կամ երկուսն էլ չունենան:
•Եթե երկուսն էլ ունեն հաշվառում ըստ գործընկերների, ապա երկուսն էլ պետք է ունենան մնացորդ միևնույն գործընկերով:
Եթե նշված հաշիվները բավարարում են այս պայմաններին, ապա ստեղծվում է Հիշարար Օրդեր փաստաթուղթ, որի գործառնությունների դեբետ դաշտում լրացվում է նշված այն հաշիվը, որն ունի կրեդիտային մնացորդ, իսկ կրեդիտ դաշտում` դեբետային մնացորդ ունեցող հաշիվը: Եթե հաշիվներն ունեն հաշվառում ըստ գործընկերների, ապա Դեբետ Գործընկեր և Կրեդիտ Գործընկեր դաշտերում լրացվում է գործընկերոջ կոդը: Գումար և Գումար արժ. դաշտերում լրացվում է նշված երկու հաշիվների մնացորդներից նվազագույնը: Մեկնաբանություն դաշտերում լրացվում է Հաշիվների փոխմարում նախադասությունը: