Վաճառքների ABC վերլուծություն հաշվետվությունը հնարավորություն է տալիս որոշել ընկերության` համախառն վաճառքի և համախառն շահույթի տեսանկյունից առավել կարևոր ռեսուրսները: ABC վերլուծության նպատակը շահույթի կամ վաճառքի մեջ ներդրում ունենալու տեսանկյունից ցանկացած ռեսուրսի պարզ, հարմար և ինտուիտիվ դասակարգումն է: Այն թույլ է տալիս որոշել ոչ շահութաբեր կամ քիչ շահութաբեր ապրանքների խմբերը, ժամանակին բարելավել և օպտիմալացնել դրանք:
Վաճառքների ABC վերլուծության հիմքում ընկած է "Պարետտո արդյունավետության օրենքը"` 20% ջանքերն ապահովում են 80% արդյունք:
ABC վերլուծության հիման վրա վերլուծության ենթակա ռեսուրսները բաժանում են 3 խմբի` A, B, C:
1.A խումբը ապահովում է 80% շահութաբերություն և, սովորաբար, կազմում է ամբողջ ռեսուրսի 15-20%-ը,
2.B խումբը ապահովում է 15% շահութաբերություն և, հիմնականում, կազմում է բոլոր ռեսուրսների 35-20%-ը,
3.C խումբը ապահովում է 5% շահութաբերություն և, հիմնականում, կազմում է բոլոր ռեսուրսների 50-60%-ը:
Այս խմբերի սահմանները յուրաքանչյուր ընկերության համար անհատական են և կարող են փոփոխվել:
Այս հաշվետվությունը ձևավորելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Նշվում է ժամանակահատվածը, որի համար կատարվելու է վաճառքների ABC վերլուծությունը։ |
Ապրանքների խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա վաճառքների ABC վերլուծության մեջ ընդգրկվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Վաճառքների ABC վերլուծության մեջ կընդգրկվեն նշված պահեստներից վաճառված ապրանքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում բոլոր պահեստներից վաճառված ապրանքները։ |
Դասակարգման ցուցանիշը |
Ընտրվում է ցուցանիշը, ըստ որի կատարվում է վաճառքների ABC վերլուծությունը: Որպես ցուցանիշ կարելի է ընտրել վաճառքի Քանակը, Եկամուտը կամ Շահույթը: |
Գումարի տեսակ |
Նշված գումարի տեսակով կկատարվի վաճառքների ABC վերլուծությունը։ Կարող է ընդունել արժեքներ Դրամով (առանց ԱԱՀ), Դրամով (ներառյալ ԱԱՀ), USD-ով (ներառյալ ԱԱՀ)։ |
A դասի շեմ (%) |
Նշվում է A դասի շեմի տոկոսը։ |
B դասի շեմ (%) |
Նշվում է B դասի շեմի տոկոսը։ |
Դիագրամի տեսակ |
Ընտրվում է դիագրամի տեսակներից որևէ մեկը ( - սյունակաձև, - գծաձև): |
Դիագրամում ցուցադրվող տողերի թիվը |
Նշվում է վաճառքների ABC վերլուծության մեջ ցուցադրվող տողերի թիվը։ |