Վաճառքների ABC վերլուծություն ըստ գործընկերների

Ուղղորդիչ:  Վերլուծություն >

Վաճառքների ABC վերլուծություն ըստ գործընկերների

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքների ABC վերլուծություն հաշվետվությունը հնարավորություն է տալիս որոշել ընկերության` համախառն վաճառքի և համախառն շահույթի տեսանկյունից առավել կարևոր ռեսուրսները: ABC վերլուծության նպատակը շահույթի կամ վաճառքի մեջ ներդրում ունենալու տեսանկյունից  ցանկացած ռեսուրսի պարզ, հարմար և ինտուիտիվ դասակարգումն է: Այն թույլ է տալիս որոշել ոչ շահութաբեր կամ քիչ շահութաբեր ապրանքների խմբերը, ժամանակին բարելավել և օպտիմալացնել դրանք:

Վաճառքների ABC վերլուծության հիմքում ընկած է "Պարետտո արդյունավետության օրենքը"` 20% ջանքերն ապահովում են 80% արդյունք:

ABC վերլուծության հիման վրա վերլուծության ենթակա ռեսուրսները բաժանում են 3 խմբի` A, B, C:

1.A խումբը ապահովում է 80% շահութաբերություն և, սովորաբար, կազմում է ամբողջ ռեսուրսի 15-20%-ը,

2.B խումբը ապահովում է 15% շահութաբերություն և, հիմնականում, կազմում է բոլոր ռեսուրսների 35-20%-ը,

3.C խումբը ապահովում է 5% շահութաբերություն և, հիմնականում, կազմում է բոլոր ռեսուրսների 50-60%-ը:

Այս խմբերի սահմանները յուրաքանչյուր ընկերության համար անհատական են և կարող են փոփոխվել:

Այս հաշվետվությունը ձևավորելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Նշվում է ժամանակահատվածը, որի համար կատարվելու է վաճառքների ABC վերլուծությունը։

Գործընկերոջ խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա վաճառքների ABC վերլուծության մեջ ընդգրկվում են միայն տվյալ գործընկերոջ խմբին վաճառված ապրանքները։

Դասակարգման ցուցանիշը

Ընտրվում է ցուցանիշը, ըստ որի կատարվում է վաճառքների ABC վերլուծությունը: Որպես ցուցանիշ կարելի է ընտրել վաճառքի Եկամուտը կամ Շահույթը:

Գումարի տեսակ

Նշված գումարի տեսակով կկատարվի վաճառքների ABC վերլուծությունը։ Կարող է ընդունել արժեքներ Դրամով (առանց ԱԱՀ), Դրամով (ներառյալ ԱԱՀ), USD-ով (ներառյալ ԱԱՀ)։

A դասի շեմ (%)

Նշվում է A դասի շեմի տոկոսը։

B դասի շեմ (%)

Նշվում է B դասի շեմի տոկոսը։

Դիագրամի տեսակ

Ընտրվում է դիագրամի տեսակներից որևէ մեկը (Chart-bar-icon - սյունակաձև, chart-stock-icon - գծաձև):

Դիագրամում ցուցադրվող տողերի թիվը

Նշվում է վաճառքների ABC վերլուծության մեջ ցուցադրվող տողերի թիվը։