Լավագույն վաճավող ապրանքներ

Ուղղորդիչ:  Վերլուծություն >

Լավագույն վաճավող ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Լավագույն վաճավող միավորների հաշվետվությունը նախատեսված է ամենալավ վաճառված Ապրանքների կամ Ծառայությունների մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ձևավորելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Հաշվարկվում են նշված ժամանակահատվածի օրական, շաբաթական, ամսական  կամ տարեկան մնացորդները:

Դիագրամի տեսակ

Ընտրվում է դիագրամի չորս տեսակներից որևէ մեկը (Chart-bar-icon - սյունակաձև, chart-stock-icon - գծաձև , pie-chart-icon - եռաչափ բլիթաձև, chart-pie-icon - բլիթաձև):

Տեսակ

Ընտրվում է վաճառվող միավորի տեսակը` Ապրանք կամ Ծառայություն:

Համեմատման ցուցանիշ

Ընտրվում է ցուցանիշը, ըստ որի կընտրվեն լավագույն վաճառվող միավորները: Որպես ցուցանիշ կարելի է ընտրել վաճառքի Քանակը, Եկամուտը կամ Շահույթը:

Լավագույն

Ընտրվում է լավագույն վաճառվող միավորներից քանիսը ներկայացնել: Հաշվետվությունը կարելի է կազմել առավելագույնը 100 վաճառված միավորի համար: