ՀԴՄ կտրոններ (Օֆլայն)

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Մատյաններ >

ՀԴՄ կտրոններ (Օֆլայն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են օֆլայն ռեժիմում գրանցված բոլոր վաճառքի և վերադարձի փաստաթղթերը:

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Փաստաթղթի վիճակ

Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

Համաժամանակեցման վիճակ

Նշվում է, թե ինչ համաժամանակեցման վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 1 - Ուղարկվել է, 2 - Ուղարկված չէ արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը:

ՀԴՄ կտրոնի N

Փաստաթղթի ՀԴՄ կտրոնի համարը:

Տեսակ    

Փաստաթղթի տեսակը:

Համաժամանակեցման վիճակ

Համաժամանակեցման վիճակը, որը կարող է լինել 1 - Ուղարկվել է կամ 2 - Ուղարկված չէ:

Արժույթ

Փաստաթղթի արժույթը։

Գումար

Փաստաթղթի Ընդհանուր գումար կամ Գումար դաշտերի արժեքը։

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Այս մատյանում ցուցադրվում են Սևագիր կամ Գրանցված վիճակներում գտնվող փաստաթղթերը:

Դրամարկղ

Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթում ընտրված դրամարկղը:

Հերթափոխի N

Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթում ընտրված հերթափոխի համարը:

Տեղեկություն

Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթի հետ կապված առավել կարևոր տեղեկություն։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Գործընկերոջ անվանում

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Աշխատակից

Աշխատակցի կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Անվանում

Աշխատակցի անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Վերջին օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին խմբագրման ամսաթիվ

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Հեղինակ

Նշվում է այն Օգտագործողը, ով ստեղծել է փաստաթուղթը:

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Դիտել. այս հրամանով բացվում է տվյալ փաստաթուղթը:

Ուղարկել. այս հրամանով օֆլայն տարբերակում գրանցված փաստաթղթերը կարելի է ուղարկել օնլայն տարբերակ: Հրամանը ցուցադրվում է միայն Ուղարկված չէ համաժամանակեցման վիճակ ունեցող փաստաթղթերի կոնտեքստային ցանկում:

Օֆլայն ռեժիմում գրանցված փաստաթղթերը կապի վերականգման դեպքում յուրաքանյուր րոպեն մեկ ավտոմատ ուղարկվում են օնլայն տարբերակ: Մատյանում ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: