API-ի միջոցով հնարավոր է ստանալ (POST) ընտրման պայմաններին համապատասխանող գնացուցակ հաշվետվությունը։
URI |
https://api.armsoft.am/trade/v1/reports/pricelist |
Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:
-H 'apiKey: hJk:|^&99։՛(=0#biWc:' |
Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:
Հարցման պարամետրեր (Request Body)
Հաշվետվության ձևավորման պարամետրերը (ցուցադրվող սյուներ, ֆիլտրացում, խմբավորում) փոխանցվում են հարցման մարմնում (Request Body)՝ JSON ձևաչափով։
Անվանում |
Տեսակ |
Կիրառումը |
Նկարագրություն |
pageSize |
Integer |
Optional |
Սահմանում է մեկ հարցմամբ վերադարձվող գրառումների քանակը։ Նվազագույն վերադարձվող քանակը 5000 տող է․ եթե փոխանցված արժեքը փոքր է 5000-ից, համակարգը միևնույն է վերադարձնում է առնվազն 5000 գրառում։ Եթե pageSize = 0, վեչադարձվում են բոլոր հասանելի տվյալները։ Առավելագույն սահմանաչափ ներկայումս սահմանված չէ։ Վերադարձվող օբյեկտում առկա է hasMore լոգիկական (boolean) դաշտ, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։ |
date |
Date(YYYY-MM-DD) |
*Required |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Գնացուցակը ձևավորվում է այդ ամսաթվով գործող գների համար։ Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը: |
priceListTypes |
Array |
Optional Reference type |
Դաշտում կարելի է նշել մեկ կամ մի քանի գնի տեսակներ։ |
itemType |
Enum |
Optional Reference type |
Ընդունում է 1 - Ապրանք կամ 2 -Ծառայություն արժեքները։ Եթե նշված չէ, գնացուցակը ձևավորվում է և’ ապրանքների, և’ ծառայությունների համար։ |
group |
String(5) |
Optional Reference type |
Ապրանքների (ծառայությունների) խմբի կոդը։ |
itemCodes |
String(20) |
Optional Reference type |
Ապրանքի կամ ծառայության կոդը, ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից։ Այս դաշտը դատարկ լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում են բոլոր ապրանքներն ու ծառայությունները: |
itemShowMode |
Enum |
Optional |
Ընդունում է 1-Գնացուցակում ընգրկվածները, 2- Գնացուցակում չընդգրկվածները և 3- Բոլորը արժեքները։ Արժեք չտալու դեպքում համակարգը ավտոմատ վերցնում է 1-Գնացուցակում ընգրկվածները արժեքը։ |
showAvailables |
Boolean |
Optional |
Դրոշակը միացված լինելու դեպքում գնացուցակը կձևավորվի մնացորդներ ունեցող ապրանքների համար: |
Վերադարձվող օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)
Անվանում |
Տեսակ |
Նկարագրություն |
itemid |
Decimal |
Ապրանքի ներքին նույնացուցիչ։ |
hasMore |
Boolean |
Լոգիկական(boolean) դաշտ է, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն՝ առկա են հաջորդ էջեր։ |
itemcode |
string |
Ապրանքի կոդ։ |
itemname |
string |
Ապրանքի անվանումը։ |
unitMeasure |
string |
Ապրանքի չափման միավորի կոդը։ |
unitMeasureAbbreviation |
string |
Ապրանքի չափման միավորի հապավումը։ |
group |
string |
Ապրանքների (ծառայությունների) խմբի կոդը։ |
groupName |
string |
Ապրանքի Խմբի անվանում։ |
specification |
string |
Ապրանքի բնութագիր։ |
prices |
string |
Ապրանքի գինը։ |
GitHub |
https://github.com/armsoft/trade-public-api-docs/blob/main/examples/csharp/reports/pricelist.cs |
Օրինակ 1. 31.01.2026թ.-ի դրությամբ նշված ապրանքի համար գնացուցակ հաշվետվության ստացում
|