API գաղտնի բանալու ստացում

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) >

API գաղտնի բանալու ստացում

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Առևտուր-9 համակարգում API բանալի ստեղծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը։
 

1.Մուտք գործեք ՀԾ-Առևտուր-9 համակարգ:

2.Անցեք Ադմինիստրատորի գործիքներ ՀամակցումներREST API բանալիներ բաժին:

 

API_AdminTools

 

3.Ավելացրեք նոր API բանալի: Տեսակ դաշտին կից բացվող ցանկից պետք է ընտրել Public API կամ ՀԾ Համակարգերի համակցման API տարբերակներից մեկը: Public API տարբերակը նախատեսված է արտաքին համակարգերի (օնլայն խանութներ, CRM համակարգեր և այլն) հետ տվյալների փոխանակման (ինտեգրման) համար, իսկ  ՀԾ Համակարգերի համակցման API տարբերակը` ՀԾ Համակարգերի հետ տվյալների փոխանակման համար (օրինակ ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ):

Բացված պատուհանում նշեք Նկարագրությունը և ընտրեք Օգտագործողին: «Ակտիվ է» դաշտի դրոշակը լռությամբ նշված է: Հետագայում տվյալ բանալին չօգտագործելու դեպքում «Ակտիվ է» դրոշակը կարող եք պասիվացնել:

 

GettingAPIKey

 

4.Կատարել սեղմելուց հետո համակարգում կհայտնվի API գաղտնի բանալին: Պատճենեք այն և պահպանեք անվտանգ վայրում:

 

APIkey2

 

Նշում. API բանալու իրավասությունները ժառանգվում են օգտագործողի իրավասություններից։