Բանկային հաշիվների մնացորդներ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Դրամարկղի/բանկի հաշվետվություններ >

Բանկային հաշիվների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է բանկային հաշիվների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն բանկային հաշիվների մնացորդները նշված օրվա դրությամբ:

Հաշիվ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ հաշվի համար, հակառակ դեպքում` բոլոր հաշիվների համար։

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։

Բանկային հաշիվների մնացորդներ հաշվետվությունում երևում է հաշվի մնացորդը նշված օրվա վերջում:

Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Բանկային հաշվի քարտը: