Վերագնահատում

Ուղղորդիչ:  Դրամարկղ/Բանկ > Փաստաթղթեր >

Վերագնահատում

Previous pageReturn to chapter overviewNext page

Վերագնահատում փաստաթուղթը նախատեսված է դրամարկղերի, հաշվարկայն հաշիվների կամ գործընկերների արտարժույթային մնացորդները վերագնահատելու համար։ Վերագնահատման ժամանակ համակարգն օգտագործում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար փաստաթղթի ամսաթվով գրանցված փոխարժեքը։ Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը:

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_revoluation

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վերագնահատման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Փաստաթղթի արժույթ

Նշվում է, թե որ արտարժույթով մնացորդները պետք է վերագնահատվեն։ Դաշտի դատարկ լինելու դեպքում վերագնահատվում են բոլոր արտարժույթներով մնացորդները։  

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Դրամարկղերի մնացորդները

Դրոշակը նշված լինելու դեպքում վերագնահատվում են դրամարկղերի մնացորդները։

Հաշվարկային հաշիվների մնացորդները

Դրոշակը նշված լինելու դեպքում վերագնահատվում են հաշվարկային հաշիվների մնացորդները։

Գործընկերների մնացորդները

Դրոշակը նշված լինելու դեպքում վերագնահատվում են գործընկերների մնացորդները: