Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային)

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային)

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) փաստաթուղթը նախատեսված է գործընկերների հետ փոխհաշվարկները խմբային կարգավորելու համար։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_Partnerdebtrevisiongroup

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) փաստաթուղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) փաստաթուղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Արժույթ

Այս դաշտում նշվում է արժույթը: Գործընկերների ցուցակում կարելի է ավելացնել միայն նշված արժույթով պայմանագրեր ունեցող գործընկերներին:

Արտարժույթի փոխարժեք

Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Գործընկերների ցուցակ աղյուսակում լրացվում են գործընկերոջ կոդը, անվանումը, պայմանագիրը և գումարը: Գումար դաշտում հնարավոր է մուտքագրել ինչպես դրական, այնպես էլ բացասական մեծություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը խմբագրելու  և պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

note Նշում

Գործընկերոջ պարտքի վերանայում (խմբային) փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի PartnerRemGroupCorrectImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):