Գործընկերների խմբային վերագնահատում

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Գործընկերների խմբային վերագնահատում

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործընկերների խմբային վերագնահատում փաստաթուղթը նախատեսված է գործընկերների արտարժութային մնացորդները խմբային վերագնահատելու համար: Փաստաթուղթը ստեղծվում է Գործընկերների մնացորդներ հաշվետվությունից` վերագնահատման ենթակա տողերը նշելով: Վերագնահատման ժամանակ համակարգն օգտագործում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար փաստաթղթի ամսաթվով գրանցված փոխարժեքը։ Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը:

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_parntersGroupRevaluation

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վերագնահատման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Այնուհետև լրացվում է վերագնահատման ենթակա գործընկերների ցուցակը, որտեղ առկա են նոր տող ավելացնելու add16, հեռացնելու Trash-icon16  և ընթացիկ տողը պատճենելու copy16 կոճակներ:

Դաշտերի նշանակությունները հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Գործընկերոջ կոդ

Գործընկերոջ կոդը, ում արտարժութային մնացորդը վերագնահատվում է:

Անվանում

Գործընկերոջ անվանումը:

Պայմանագիր

Գործընկերոջ վերագնահատվող արտաժութային պայմանագրի կոդը:

Արժույթ

Պայմանագրի արժույթը, խմբագրման ենթակա չէ:

Գումար

Վերագնահատման արդյունքում մնացորդի դրամային համարժեքի փոփոխությունը: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: Խմբագրման ենթակա չէ: