Պահուստային պատճենները նախատեսված են տվյալների պահոցի (ՏՊ) ընթացիկ վիճակը հիշելու համար, որպեսզի վթարային իրավիճակներում հնարավոր լինի վերականգնել աշխատունակ ՏՊ:
Ցուցակից բացվում է կոնտեքստային ցանկ, որը բաղկացած է Ավելացնել, Հեռացնել, Վերականգնել, Արտահանել և Ներմուծել ֆայլ հրամաններից:
ՏՊ-ի նոր պահուստային պատճեն ստեղծելու համար կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Ավելացնել հրամանը, որից հետո կարտապատկերվի Ստեղծել պահուստային պատճեն պատուհանը: Այստեղ պետք է ընտրել ՏՊ-ի անվանումը, որը պետք է պատճենել, և լրացնել մեկնաբանությունը:
ՏՊ-ն որևէ պատճենից վերականգնելու համար պետք է ցուցակի համապատասխան տողի կոնտեքստային ցանկից ընտրել Վերականգնել հրամանը: Պետք է հաշվի առնել, որ Ձեր տվյալները, որոնք պահվում են ընթացիկ պահոցում, կջնջվեն: Վերականգնման գործողության կատարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալների պահոցի հետ Ձեր միացումը մենաշնորհային է:
ՏՊ-ի որևէ պատճեն ջնջելու համար պետք է ցուցակի համապատասխան տողի կոնտեքստային ցանկից ընտրել Հեռացնել հրամանը:
Արտահանել ֆայլ հրամանի միջոցով ՏՊ պահուստային պատճենը կարելի է տեղափոխել այլ գրադարան կամ այլ կրիչի վրա: Արտահանել Dropbox հրամանով Տվյալների պահոցը արտահանվում է Dropbox ամպային պահոց: Միևնույն պահուստային պատճենը տարբեր միջավայրերում պահելը թույլ է տալիս պահպանել տվյալները նույնիսկ համակարգչի լրիվ շարքից դուրս գալու դեպքում:
Արտահանել նշվածները հրամանի միջոցով կարելի է խմբային տարբերակով արտահանել նշված պահուստային պատճենները:
Ներմուծել ֆայլ հրամանով կարելի է համակարգչում, ցանցում կամ արտաքին կրիչի վրա գտնվող ֆայլը տեղափոխել պահուստային պատճենների գրադարան:
Տես ավելին`
ՀԾ-Առևտուր 7 համակարգում պահուստային պատճենների ստեղծում, տեղափոխում և վերականգնում