Վաճառքներ դիագրամը նախատեսված է վաճառված Ապրանքների կամ Ծառայությունների ինքնարժեքի, եկամտի և ստացված շահույթի մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար:
Դիագրամը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները:
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դիագրամի մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված վաճառքները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դիագրամի մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված վաճառքները: |
Տեսակը |
Կարելի է ընտրել Բոլորը, Ապրանք կամ Ծառայություն տարբերակներից որևէ մեկը: Ապրանք ընտրելու դեպքում Դիագրամը կկառուցվի միայն ապրանքների համար, Ծառայություն ընտրելու դեպքում` միայն ծառայությունների համար, իսկ Բոլորը տարբերակի դեպքում` և' ծառայությունների, և' ապրանքների համար: Լռությամբ լրացված է լինում Բոլորը տարբերակը: |
Խումբ |
Նշվում է ապրանքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է դիագրամը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում դիագրամը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Համեմատման ցուցանիշ |
Ընտրելով. •Օր` դիագրամը կցուցադրվի ըստ օրերի: Այս տարբերակը ընտրելիս միջակայքը չի կարող մեծ լինել 31-ից •Ամիս` դիագրամը կցուցադրվի ըստ ամիսների: Այս տարբերակը ընտրելիս միջակայքը չի կարող մեծ լինել 36-ից •Տարի` դիագրամը կցուցադրվի ըստ տարիների: •Շաբաթ` դիագրամը կցուցադրվի ըստ շաբաթների: |
Արտահայտել |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Դրամով (Ներառյալ ԱԱՀ), Դրամով (Առանց ԱԱՀ) և Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ): Դրամով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում դիագրամում արժեքները կներկայացվեն դրամով և ԱԱՀ-ն ներառյալ: Դրամով (Առանց ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում դիագրամում արժեքները կներկայացվեն դրամով և Առանց ԱԱՀ: Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում դիագրամում արժեքները կներկայացվեն արտարժույթվ և ԱԱՀ-ն ներառյալ: |