Լավագույն վաճառվածներ դիագրամը նախատեսված է ամենալավ վաճառված Ապրանքների կամ Ծառայությունների մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար:
Դիագրամը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները:
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դիագրամի մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված վաճառքները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դիագրամի մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված վաճառքները: |
Արտահայտել |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Դրամով (Ներառյալ ԱԱՀ), Դրամով (Առանց ԱԱՀ) և Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ): Դրամով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում դիագրամում արժեքները կներկայացվեն դրամով և ԱԱՀ-ն ներառյալ: Դրամով (Առանց ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում դիագրամում արժեքները կներկայացվեն դրամով և Առանց ԱԱՀ: Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում դիագրամում արժեքները կներկայացվեն արտարժույթվ և ԱԱՀ-ն ներառյալ: |
Համեմատման ցուցանիշ |
Ընտրվում է ցուցանիշը, ըստ որի կընտրվեն լավագույն վաճառվող միավորները: Որպես ցուցանիշ կարելի է ընտրել վաճառքի Քանակը, Եկամուտը, Շահույթը կամ Շահույթը (%)-ով: |
Ապրանքի Խումբ |
Նշվում է ապրանքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է դիագրամը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում դիագրամը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Քանակ |
Ընտրվում է լավագույն վաճառվող միավորներից քանիսը ներկայացնել: Հաշվետվությունը կարելի է կազմել առավելագույնը 20 վաճառված միավորի համար: |