Գույքագրում

Ուղղորդիչ:  Մոբայլ հավելված > Փաստաթղթեր >

Գույքագրում

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթղթեր բաժնից կարող եք ստեղծել գույքագրման փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է գործիքների վահանակից սեղմել ավելացնելու կոճակին և ցանկից ընտրել Գույքագրում փաստաթուղթը:

 

MobileApplication_Documents5

 

 

MobileApplication_Documents6

 

Գույքագրման փաստաթղթում ապրանքները կարելի է ավելացնել մի քանի եղանակով, դրանցից առաջինը MobileApplication_SalesDocuments3 կոճակին սեղմելով Ապրանքների մնացորդներից անհրաժեշտ տողերն ընտրելն է:

 

MobileApplication_Documents8

 

Ապրանքն ընտրելուց հետո բացվող պատուհանում ցուցադրվում է ապրանքի հաշվառված քանակը: Փաստացի քանակը լրացնելուց հետո Շեղում դաշտում արտացոլվում է հաշվառված և փաստացի քանակների տարբերությունը:

 

MobileApplication_Documents7

 

Կարող ենք նաև հեռացնել ավելորդ տողերը: Մյուսը տարբերակը տեսախցիկի միջոցով ապրանքի գծիկավոր կոդը կարդալն է, որի համար անհրաժեշտ է սեղմել սկանավորման կոճակին MobileApplication_SalesDocuments4 :

 

Ցուցակի ձևավորման հաջորդ եղանակը Լրացնել կոճակն է: Ապրանքի խումբը ընտրելու դեպքում լրացվող ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները:

 

MobileApplication_Documents10

 

Գույքագրում փաստաթուղթը կարելի է պահպանել 2 վիճակով` սևագիր MobileApplication_SalesDocuments5 կամ գրանցված MobileApplication_SalesDocuments6:

 

Ստեղծված գույքագրման փաստաթուղթն ավելանում է փաստաթղթերի ցանկում, որտեղից կարող ենք դիտել դրա տպման տեսքը:

 

MobileApplication_Documents9

 

 

Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը:

 

MobileApplication_Partners6