Մոբայլ հավելվածի տեղադրման քայլերը
Ստորև տեղադրված են օպերացիոն համակարգերին համապատասխան QR կոդեր, որոնք սկանավորելով կարելի է բեռնել հավելվածը:

Քայլ 1. Ձեր հեռախոսի տեսախցիկի միջոցով սկանավորեք QR կոդը.

Քայլ 2. Հայտնված կոճակի միջոցով անցեք դեպի App Store կամ Play Market.

Քայլ 3. Բեռնեք հավելվածը և մուտք գործեք համապատասխան օգտագործողի մուտքանունով և գաղտնաբառով:
ՀԾ-Առևտուր մոբայլ հավելվածը հնարավոր է տեղադրել նաև մի շարք ՀԴՄ սարքերում: Այդ սարքերի մոդելներն են.
•NewLand SP930
•NewLand N950
•Aisino A90
•Paymob A90
Բացի այդ, ՀԾ-Առևտուր մոբայլ հավելվածը հնարավոր է օգտագործել որոշ գույքագրման տերմինալներում, որոնց թվում են.
•Urovo dt50
•DataLogic
•GSense
•Honeywell
•Netum
•PointMobilePM68
Նշված մոդելների հետ առկա է համակցման փորձ, սակայն հավելվածը կարող է աշխատել նաև այլ գույքագրման տերմինալների հետ՝ պայմանով, որ դրանք համապատասխանում են տեխնիկական պահանջներին։
Գույքագրման տերմինալների դեպքում Android օպերացիոն համակարգի տարբերակը պետք է լինի 11 կամ ավելի բարձր: