Շրջ. դուրսգրված դրոշմանիշերի ապրանքացանկ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ >

Շրջ. դուրսգրված դրոշմանիշերի ապրանքացանկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթղթերի ապրանքացանկերը: 

Այս հաշվետվությունում ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Ապրանք

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն նշված ապրանքի հետ կապված տողերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն հաշվետվությունում: Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

 

note Նշում

Շրջ. դուրսգրված դրոշմանիշերի ապրանքացանկ հաշվետվությունը հասանելի է, եթե Դրույթներից ակտիվացված է Ապրանքների դրոշմավորում դրոշակը: